«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է

Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է

Մարտի 21-ը Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է (International Day for the Elimination of Racial Discrimination), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից 1966 թվականին: Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ը կոչ է անում կրկնապատկել ջանքերը` ռասայական խտրևականության դեմ պայքարում:

Ռասայական խտրականության դեմ պայքարի օրն ընտրվել է` ոգեկոչելու այն մարդկանց հիշատակը, ովքեր սպանվել էին 1960 թվականի մարտի 21-ին` Հարավային Աֆրիկայում խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր ապարտեիդի (մեկուսացման) օրենքների ընդունման դեմ: Համաձայն այդ օրենքների` խստորեն սահմանափակում էին «սև» բնակչության տեղաշարժը «սպիտակների» տարածքներում: Ոստիկանության կրակոցներից այդ օրը սպանվեց ավելի քան 69 խաղաղ սևամորթ ցուցարար:

1966 թ-ին հռչակելով Ռասայական խտրականությունների դեմ պայքարի օրը` Գլխավոր Ասամբլեան համաշխարհային հասարակությանը կոչ է արել կրկնապատկել բոլոր տեսակի ռասայական խտրականությունների դեմ ուղղված ուժերը` այդպիսով փաստելով, որ ռասայական խտրականությունը համարվում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և արդարության մերժում, և այն դիտարկվում է հանցագործություն` մարդկային արժանապատվության դեմ:

ՄԱԿ-ը նաև ռասայական խտրականությունները համարում է լուրջ խոչընդոտ տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև` միջազգային և համաշխարհային համագործակցության համար: