«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՌԴ-ն հայտարարել է նոր հրադադարի և մարդասիրական միջանցքների մասին

ՌԴ-ն հայտարարել է նոր հրադադարի և մարդասիրական միջանցքների մասին

Ռուսաստանը մարտի 9-ին կրկին «լռության ռեժիմ» է հայտարարում և պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը։ Տեղեկությունը հայտնում եմ ռուսական լրատվամիջոցները:

« Նման որոշում կայացվել՝ չնայած ուկրաինական կողմը մշտապես խափանում է հումանիտար միջանցքներ բացելու միջոցառումները։ Հաշվի է առնվել ազգայնականների կողմից սանձարձակությունների հետևանքով սրվող հումանիտար իրավիճակը:

Խաղաղ բնակչության և օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի ժամանակով 10:00-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է ապահովել հումանիտար միջանցքները»,- նշված է հայտարարության մեջ:
ՌԴ-ն պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից և հարակից բնակավայրերից մարդկանց Բելառուսի տարածքով Գոմել քաղաք, ապա ավիացիոն տրանսպորտով Ռուսաստանի Դաշնություն տարհանելու համար, իսկ հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ՌԴ-ն պատրաստ է միջանցքներ ապահովել Չերնիգովա քաղաքից Բելառուսի տարածքով Գոմել քաղաք, հետագայում ավիացիոն տրանսպորտով Ռուսաստան տարհանելու համար, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի համաձայնեցմամբ, Սումի քաղաքից երկու երթուղիներով՝ դեպի Պոլտավա և Բելգորոդ քաղաքներ, այնուհետև ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված նշանակման կետեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ:

ՌԴ-ն նաև պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Խարկով քաղաքից դեպի Ռուսաստանի տարածք տարհանման համար, ապա ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ՝ ընտրված ուղղություններով կամ ժամանակավոր տեղավորման կետեր, Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներում՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ, Մարիուպոլ քաղաքից՝ երկու ուղղություններով դեպի ՌԴ տարածք: