«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 15-ին միջազգային հանրությունը նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը (World Consumer Rights Day), որի անցկացումը ՄԱԿ-ի որոշմամբ նվիրվել է 1962-ին Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթի տարեդարձին:

Այդ ժամանակ նախագահի ելույթում ձևավորվել են սպառողների պաշտպանության 4 հիմնարար կանոններ՝ անվտանգության իրավունք, տեղեկատվության իրավունք, ընտրության և լսված լինելու իրավունք: Ավելի ուշ դրանց միացել են ևս 4-ը՝ վնասի փոխհատուցման իրավունք, սպառողական կրթության իրավունք, բազային պահանջների բավարարման և առողջ շրջակա միջավայրի իրավունք:

Օրն առաջին անգամ նշվել է 1983-ի մարտի 15-ին:

Հայաստանում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2001թ. հունիսի 26-ին: Այն կարգավորում է սպառողների և արտադրողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող հարաբերությունները, սահմանում է սպառողների կողմից պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, ապրանքների և դրանք արտադրողների մասին տեղեկատվության ստացման, սպառողների շահերի պետական և հասարակական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը: