Կարեվոր
Թշնամին Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն:
Մայիսի 30-ին Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։