«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Թշնամին կրակել է Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների ուղղությամբ

Թշնամին կրակել է Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ժամը14։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

Արցախի ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության երկու հաղորդագրություններն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից»,– ասված է հաղորդագրությունում: