Վարչապետ. «Ի՞նչն եք ուզում վերահսկելի դարձնել և ո՞ւմ համատ» (տեսանյութ)
Երեկ կառավարության նիստի ընթացքում խոսվեց համալսարաններում գործող այն կառույցների մասին, որոնք նախկին իշխանությունների ձեռքին գործիք են եղել և ուղղորդվել են ըստ կուսակցական շահերի։ Հեղափոխության օրերին բազմիցս խոսվում էր նմանատիպ կառույցների մասին և հե՛նց այդ կառույցների նկատմամբ կուտակված դժգոհությունն էլ ստիպեց բազմաթիվ ուսանողների դուրս գալ փողոց։
իստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փոշինյանը մասնավոպես նշել է․
«Բուհերում, գիտենք, կառույցներ են եղել, որոնց նպատակը եղել է ուսանողներին և բուհական համակարգը կառավարության կամ իշխանության համար վերահսկելի դարձնել: Եվ եթե այդ օղակները այսօր էլ գործում են, մենք այդպիսի բանի պահանջարկ չունենք և այդպիսի խնդիր չենք դրել: Բայց մյուս կողմից հարց է ծագում՝ իրենք հիմա ի՞նչ տրամաբանությամբ են գործում և ինչն են ուզում վերահսկելի դարձնել և ում համար են ուզում վերահսկելի դարձնել։ Եվ այս առումով հրապարակային մեզ մեղադրանքներ են հնչում և կարծում եմ՝ այդտեղ մենք պետք է լինենք բավարար չափով ճկուն և գործունակ ու կարողանանք լսել այն ձայները, որոնք մեզնից կոնկրետ միջամտություն են ակնկալում»:
Վարչապետի ելույթից անմիջապես հետո ՀՀ ԿԳ նախարարը հավելեց․
«Իրավացիորեն նշեցիք, մասնավորապես ուսանողական խորհուրդների հետ առկա խնդիրները, որոնք եղել են, մի շարք բուհերում դրանք լուծվում են, բայց քանի որ թերի են եղել կարգերը ուսանողական խորհուրդների ձևավորման, որով սահմանված են՝ ուսանողական խորհուրդների կանոնադրությունները հաստատում է ԿԳՆ-ն, մինչդեռ գրեթե չկա այդպիսի բուհ, որի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատված է։ Եվ հիմա մենք ուսանողական խորհուրդների ձևավորման նոր կարգ ենք մշակում և հընթացս այդ բոլոր խնդիրները լուծում կստանան, բայց այդ առումով շատ կարևոր է նաև բուհական խորհուրդների միջամտությունը, որովհետև իրենք ներքին կառույցներ են»։
Այն բուհերը (ՀՊՄՀ, ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀԱԱՀ), որոնց հոգաբարձուների խորհուրդները արդեն փոփոխված կազմով նիստեր են գումարել դեռևս չեն խոսել կառավարության այսօրվա նիստի ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ։
Այսպիսով՝ ԿԳ նախարարը բուհական խորհուրդներից ակնկալում է գործողություններ, իսկ նախկինում կուսակցական շահեր սպասարկած կառույցների (ուխ-ներ, և տարբեր ներբուհական կենտրոններ) վերաբերյալ բողոքներին ՀՀ վարչապետը, կարծես, անմասն չի մնում։