Դեկտեմբերի 16-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանի կողմից բարձրացված Գառնու տաճարի մուտքի մոտ վայրի կենդանիների մորթու վաճառքի ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 աղվեսի և 1 գայլի մորթի, տվյալ պահին ահազանգում ներկայացված այլ կենդանիների մորթիներ չի հայտնաբերվել։
Տեսչական մարմնի կողմից դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել է ոստիկանությանը լրացուցիչ քննության նպատակով։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին