Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը փոխվում է
Վրաստանի կողմից կանոնավոր չվերթների վերականգնման հետ միասին փոխվում է նաև Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը, գրում է aliq.ge-ն:
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի PCR թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը և թողնել ինքնամեկուսացումը:
Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն՝ արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի դեպքում անձը պարտավոր էր 8 օր մնալ ինքնամեկուսացման մեջ:
Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, Վրաստանը ներս կթողնի բոլոր այն քաղաքացիներին, որոնք անցած կլինեն COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը: