«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց

Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց

Սեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց:

Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան:

Հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

  • բարձրանալ մեծ խմբերով,
  • վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ,
  • տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ,
  • վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։