«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերու։

Որոշումը վերաբերում է.

Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանին, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանին, Հրայր Սերյոժայի Թադևոսյանին, Վաղարշակ Մերուժանի Մալոյանին, Սասուն Սեյրանի Եղիազարյանին, Արսեն Արայիկի Վարդանյանին, Վահագն Էդիկի Բահրիկյանին, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանին, Արման Վազգենի Դիլանյանին, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանին, Մելս Կարապետի Ամբարդանյանին, Անդրանիկ Վազգենի Միքայելյանին և Ֆելիքս Արշակի Գրիգորյանին:

Հայ ռազմագերիները մեղադրվում են մի շարք շինծու հանցագործություններ կատարելու մեջ` «ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելը, ապօրինի զինված խմավորում կազմավորելը և այլն»:

Հուլիսի 22-ին Բաքվի դատարանը 6-ական տարվա ազատազրկման էր դատապարտել ևս 13 հայ ռազմագերու: