«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արայիկ Հարությունյան. Իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ-ի վերահսկողության տակ

Արայիկ Հարությունյան. Իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ-ի վերահսկողության տակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լրացում է արել իր նախորդ գրառմանը, որում նշել էր, որ իր՝ այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է:

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։

Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա: