«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արթուր Հայրապետյան. «Ես էլ եմ դժգոհողների շարքում և դրա իրավունքն ունեմ ավելի շատ, քան իմքայլականներդ»

Արթուր Հայրապետյան. «Ես էլ եմ դժգոհողների շարքում և դրա իրավունքն ունեմ ավելի շատ, քան իմքայլականներդ»

ԱԺ -ի ամբիոնից հնչեց իմքայլականի կողմից, թե հանրության շրջանում ՍԴ դատավորների ընտրության հարցում կան դժգոհություններ։ Այդ հարցին Նիկոլը պատասխանեց։ Պատասխանեց մոտավորապես Ալենի պես։ Չգիտեմ Ալենը ուղղորդված է Նիկոլի կողմից, թե՞ Նիկոլն է կրկնում Ալենի բառերը, էական չէ։

Ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե ովքեր են այդ հանրության մեջ իրենց դժգոհություններն արտահայտողները, հեռախոսի համար ա, բան ա վերցնել, ճշտել։ Իհարկե, չհասկացա' հեռախոսի համարն ի՞նչ կապ ուներ դժգոհողներին ճշտելու համար, բայց դե։ Մեծ խելք է պետք դրա համար ունենալ։ Ես չունեմ։ «...ես էլ եմ դժգոհողների շարքում.. եւ դրա իրավունքն ունեմ ավելի շատ, քան իմքայլականներդ, մի երկու մատս խուփ»

Փաստորեն, ստացվում է' դժգոհություններս ինչ-որ մեկի կողմից կամ կուսակցությունների կողմից ուղղորդվա՞ծ ենք։

Ես, օրինակ, որեւէ կուսակցության անդամ չեմ, բայց դժգոհ էլ չեմ, այլ լրիվ հակառակը, երեկ արդարդատությունը սատկացրին իմքայլականները, իսկ եթե Նիկոլին թվում է, որ ամեն բան ուղղորդված է, անգամ' դժգոհությունները, ապա ասեմ, որ երբ իրեն դատեցին (ի դեպ իրեն դատող դատավորին` Լիլիթ Թադեւոսյանին խոսք կա, որ տանելու են վճռաբեկ դատարանի նախագահ), մենք ոստիկանական մատանիների տակ էինք, այն ժամանակ մեզ ո՞վ էր ուղղորդել, որ օրերով կանգնեցինք արեւի տակ ու կայացրած անարդար որոշման դեմ բողոքեցինք։ Թե՞ էն ժամանակ էլ էին մեզ ուղղորդել։

Անիմաստ եմ երեւի երկար-բարակ գրում, որովհետեւ Նիկոլը լիքը բան մոռացել է հերիք չի, դեռ իրականությունից էլ կտրվել ու հաճոյանում է նախկինների հանցավոր կլանին' չհիշելով անգամ հայտնի ու թեւավոր «ասացվածքը»- «ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը»։ Հիմա կասի` միայն իմքայլականներին։ Ու նմանօրինակ էլի լիքն ու շատ բաներ։ Միով բանիվ մենք՝ դժգոհներս, ոչ ավել, ոչ պակաս սրա-նրա ջրաղացին ենք ջուր լցնում, մեր «սուրբ» իշխանություններին մեղադրում, որ ընտրել են հենց հանցավոր կլանի ձեռամբ, ժամանակին Նիկոլի շուրթերից դուրս եկած` կոռումպացված դատական համակարգի դատավորներին, հեղափոխական իշխանությունը բարձր աթոռին նստեցնելու եւ նրանց կոռուպացված լինելը օրինակացնելու մեջ։

Ձեր բաժին բեմադրությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Կորզեք վերջին ծափերն ու...

Արթուր Հայրապետյան