Այսօր վերսկսել են որոնողական աշխատանքները Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում

Պաշտոնական 05.02.2021   12:08   76

Արցախի Արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:

Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:

Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

Նշենք, որ հայկական կողմը որոշոնաղական աշխատանքները դադարեցրել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում Ադրբեջանի կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքների պատճառով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon