Բագրատ Ասատրյան. «Ռոբերտ Քոչարյանին եթե ազատեն, գազի գինը կիջնի. հիմարություն է սա»

Պաշտոնական 13.01.2019   12:29   514

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, խոսելով սահմանին գազի սակագնի մասին, նշեց, որ սահմանին գազի գինը հասկացությունը զավեշտ է, գրում է galatv-ն:

«Հայաստանի Հանրապետությունում կա գազի որոշակի սակագին, սա այն գինն է, որ մենք՝ քաղաքացիները, վճարում ենք, որը ունի բաղադրիչներ: Բաղադրիչներից, այո, էականն այն է, թե Ռուսաստանը (ռուսական պետական ընկերությունը) մյուս ռուսական ընկերությանը, որը Հայաստանի տարածքում է գործում, ինչ գնով է գազ վաճառում»:

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ կան բազմաթիվ այլ խնդիրներմ, և գազի գինն այդ ցանկում առաջնայիններից է:

«Խնդիր է, որը պետք է մշտապես  իշխանությունների ուշադրության կենտրոնում լինի: Պետք է ձևավորվի  թափանցիկ գնագոյացման համակարգ, որը տեսանելի կլինի ժողովրդի համար, ոչ թե կասկած կառաջացնի, որ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանին եթե ազատեն, գազի գինը կիջնի. հիմարություն է սա, բոլորս էլ հասկանում ենք»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գազի գին, Բագրատ Ասատրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon