Հայ ռազմագերիները Հայաստանում են (տեսանյութ)

Կարևոր 19.10.2021   20:31   266

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Նշենք, որ գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայաստան վերադարձան Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք տեղափոխվեցին բուժզննության։

Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29–ին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիներ.ռազմագերիներ, Աէցախ, Հայաստան, ադրբեջան, պատերազամ Արցախումա, խաղաղապահ ուժեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon