Հայաստանի ԳԽ որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին. 1992թ.

Քաղաքական 08.07.2021   12:00   157

Հայաստանի Գերագույն խորհուրդի որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԼՂՀ անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,

  • հայտնելով ԼՂՀ եւ նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,
  • հավաստելով ԼՂՀ հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,
  • նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն,
  • անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը`

Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հետեւողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

2. Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:

3. Հայաստանի կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ` Բաբկեն Արարքցյան

8 հուլիս, 1992թ.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, Հայաստանի ԳԽ, ԼՂ, ԼՂՀ, Բաբկեն Արարքցյան, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon