«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀՀ զորամասերից մեկում 20 տարեկան զինծառայողի դի է հայտնաբերվել

ՀՀ զորամասերից մեկում 20 տարեկան զինծառայողի դի է հայտնաբերվել

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Կատարվում է քննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը

Մայիսի 24-ին, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը: