Իրանի արտգործնախարարը պատասխանել է Էրդողանի` Բաքվի շքերթի ելույթին

Տարածաշրջան 11.12.2020   12:00   206

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրառում է արել, որով պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը: 

«Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն,– գրում է Զարիֆը, –նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին» (Զարիֆն ի նկատի է ունեցել Իրանի հյուսիս–արևելքի պատմաաշխարհագրական երկրամասը` իրանական Ադրբեջանը` պարզաբանում է armeniasputnik-ը):

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթում Էրդողանն իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` Հարավային Ադրբեջանի և Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրան- Թուրքիա, Բաքու, Ռեջեփ Էրդողան, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon