Կարպիս Փաշոյան. «Խափանված ու խցանված կառավարման համակարգ»

Խոսք 09.10.2021   11:30   229

Սկիզբը՝ ԱՅՍՏԵՂ

Ալիք Մեդիա. «...Նույնիսկ աշխարհի ամենազորեղ բանակները չեն կարող արդյունավետ գործել առանց քաղաքական իշխանության, այլ խոսքով՝ երբ բացակայում է պետական քաղաքականությունը, նույնիսկ ամենակազմակերպված զորքը փոխակերպվում է անգլուխ հրեշի։
Ի դեպ, գրեթե նույն միտքն այն ժամանակ արտաբերել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե մարտական գործողությունները համակարգվում են անմիջապես գլխավոր հրամանատարի՝ վարչապետ Փաշինյանի կողմից։ Ճիշտ է, հետո պարզվեց, որ Տավուշյան մարտեր հորջորջվող այդ օպերացիան իրականում արկածախնդրություն էր, բայց միեւնույնն է, մատնանշված ճշմարտությունը որեւէ կերպ չի չեղարկվում։

Դա օրինաչափություն է բոլոր երկրների համար, եւ պատահական չէ, որ ռազմական հաջողություններն առաջին հերթին վերագրվում են պետությունների քաղաքական ղեկավարներին, իսկ հետո՝ գեներալներին, սպաներին եւ զինվորներին։

Երեւի թե աշխարհի երեսին մի անգամ է բացառություն եղել, այն էլ Հայաստանում, երբ հայոց պատմության վերջին 600 տարիների ամենախոշոր ռազմաքաղաքական նվաճումը՝ 1992-1994 թվականների հաղթանակը, վերագրվեց մորուքավոր ֆիդայուն եւ հայու հավաքական ոգուն, բայց ոչ երբեք դրա իրական ճարտարապետներին։

..2018-ից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը խափանված եւ խցանված վիճակում է եղել։ Այնպես չէ, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանը արդյունավետ կառավարվող կենսունակ պետություն էր։ Իհարկե ո՛չ։ Բայց այնուամենայնիվ, ինչ-որ համակարգեր եւ խաղի կանոններ գոյություն ունեին, որոնց հիմքի վրա կառուցարկվում էր պետական կյանքը։ Ավտորիտար, թե կոռումպացված, կլանային, թե օլիգարխիկ, միեւնույնն է, պետությունը կար, գործում էր եւ կոնկրետ հարցեր էր լուծում։

Իսկ ի՞նչ արեցինք մենք՝ հեղափոխականներս։ Վայրենի հորդաների պես ներխուժեցինք պետական համակարգ եւ արդեն իսկ եղածը բարեփոխելու, արդիականացնելու փոխարեն դա էլ կազմաքանդեցինք ու հողին հավասարեցրինք։ Ու այնպիսի մեծամիտ տգիտությամբ եւ ինքնավստահ տկարությամբ արեցինք դա, որ, կարծես, մերը չէր, օտարինն էր կամ էլ Սերժ Սարգսյանի սեփականությունն էր։

2018-ից սկսած՝ պետությունը չի կառավարվել, ինչը ճիշտ ժամանակին ընկալվել եւ վերլուծվել է նաեւ Ադրբեջանի կողմից։ Նույնիսկ օդում խեղդամահ եղած բադը կարող էր հասկանալ, որ պարզունակ կառավարչական հարցերում անկարող իշխանությունը բնականաբար ձախողելու է նաեւ ռազմական գործողությունների կառավարումը։ Փաստացի Ադրբեջանի հաշվարկները ճիշտ էին, եւ պատերազմը չկանխելուց զատ ՀՀ իշխանությունների ամենամեծ հանցագործությունը հենց սա էր՝ ռազմաճակատի կառավարման անկարողությունը։

Իրավիճակի առաջնային պատասխանատուներն են վարչապետը, կառավարության ողջ կազմը, պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, մարզպետարաններն ու ՏԻՄ-երը...»:

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարպիս Փաշոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon