ՆԱՏՕ-ն հերքում է Լուկաշենկոյի մեղադրանքները

Աշխարհ 17.08.2020   10:00   5611

ՆԱՏՕ-ն հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդար Լուկաշենկոյի մեղադրանքները երկրի արևմտյան սահմանին ռազմական ուժ ավելացնելու մասին, հաղորդում է Reuters-ը։

«Տարածաշրջանում չկան ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր։ Դաշինքի արեւմտյան գոտում ՆԱՏՕ-ի բազմամյա ներկայությունը վտանգ չի ներկայացնում որեւէ երկրի համար։ Այն կրում է բացառապես պաշտպանական բնույթ ու ձեւավորված է կոնֆլիկտը կանխարգելելու և խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսքը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ դաշինքի տանկերն ու ինքնաթիռները գտնվում են երկրի սահմանից 15 րոպե հեռավորության վրա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդար Լուկաշենկո, Բելառուս, ՆԱՏՕ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon