«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

«Ով է գլխավոր սատանիստը և ովքեր են պղծում ազգային արժեքները» (տեսանյութ)

«Ով է գլխավոր սատանիստը և ովքեր են պղծում ազգային արժեքները» (տեսանյութ)

Ի՞նչ է իրենից ներկայացնում սատանիզմը, և ովքեր են սատանիստները: Օբյեկտիվ հարթակում այս հարցի պատասխանն իսկապես դժվար է գտնել: Հարցի պատասխանով հետաքրքրված է նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ովքեր են քննարկման առարկա դարձրել սատանիզի թեման և ովքեր են փորձում ՀՀ իշխանության ներկայացուցիչներին կապեն սատանիզմի հետ:

Հարցի պատասխանն ավելի քան պարզ է: Պարզ է, քանզի սատանիզմի դեմ «պայքարող» թափթփուկները սուբյեկտիվ տեսանկյույնից գիտեն ինչ է իրենից ներկայացնում սատանիզմ կոչվածը: Գիտեն նաև ով է գլխավոր սատանիստը: Գիտակից կյանքումս թերևս մի դեպք կարող եմ հիշել, երբ ինձնից անկախ դրվագի հերոսին նույնացրի սատանիստի հետ: Դեպքը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից օրեր անց՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ:

Ի՞նչ  գործողություն է կատարում Ռոբերտ Քոչարյանը Սպարապետի հուղարկավորությանը: Եթե ընկերներիս կամ հետևորդներիս մեջ կան ոլորտի մասնագետներ, խնդում եմ տալ այս հարցի պատասխանը: Ամեն դեպքում, ինձ համար տեղի ունեցածը սատանիզմի իրական դրսևորում էր: Ինչ վերբերվում է ազգային արժեքների համար «պայքարող» լածիրակներին:

Միայն այն, որ «շարժման» շարքերում կան բարգավաճի գևորիկներն ու վարդանիկները իրենց «իմաստուն» պապայի գլխավորությամբ բավարար է պնդել, որ «շարժումը» պղծում է ազգային արժեքներն ու գաղափարները:

Դավիթ Ջալալյան