Փաշինյանն ու Պուտինը ՀՀ սահմանների թեմայով հեռախոսազրույց են ունեցել. kremlin.ru

Տարածաշրջան 20.05.2021   10:01   115

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ` մայիսի 19-ին, տեղի է ունեցել հեռախոսազրույց: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մտքերի փոխանակության ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել սահմանային միջադեպը բանակցությունների միջոցով շուտափույթ կարգավորելու հարցում։

Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրադրության կարգավորմանը և կշարունակի գործել նույն ոգով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները այս և այլ հարցերի շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, սահման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon