«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Քաղաքապետարան. Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի մեկ կամ երկու մանկապարտեզ (ցանկ)

Քաղաքապետարան. Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի մեկ կամ երկու մանկապարտեզ (ցանկ)

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

  1. Կենտրոն - թիվ 1
  2. Արաբկիր - թիվ 25, թիվ 31
  3. Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
  4. Ավան - թիվ 52
  5. Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
  6. Էրեբունի - թիվ 64, թիվ 66
  7. Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
  8. Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
  9. Նորք-Մարաշ - թիվ 122
  10. Նուբարաշեն - թիվ 125
  11. Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
  12. Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։