ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին

Տարածաշրջան 30.09.2021   18:00   1184

Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին՝ սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

Արձագանքելով ԵԽԽՎ բանաձևին, որում ներառված էր հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը` Զայցևն արձագանքեց, որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ԵԽ- ում Ռուսաստանի պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից:

«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի միջև», - ասել է Զայցևը:

Նրա խոսքերով` Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդիրների և միջադեպերի երկարաժամկետ վերացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը սահմանազատող հանձնաժողովի ստեղծումն է` դրան հաջորդող սահմանազատմամբ:

Ռուսական կողմը ձևակերպել և քննարկման է ներկայացրել Երևանին և Բաքվին համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկն ապահովելու առաջարկներ:«Մենք ակնկալում ենք գործընկերների արձագանքը», - ասել է Զայցևը:

 Մոսկվան կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շփումները,  հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալը.

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները»,-ասել է Զայցևը:

Նշենք` սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևը, որը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը: Հայաստանի օմբուդսման Արման Թաթոյանի առաջարկը` հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, ներառված է բանաձևում:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, ադրբեջան, Ալեքսեյ Զայցև, Հայաստան, ԵԱՀԿ ՄԽ, ՌԴ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon