«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Բանակում կրկին զոհ ունենք

Բանակում կրկին զոհ ունենք

Այսօր բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվորն է մահացել։

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

24News-ի տեղեկություններով  նա Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:

Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան երրորդ դեպքն է արձանագրվում: