«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Շահին Յուսուբովն ահազանգել է Արցախի դեմ պատերազմում մահացածների ընտանիքների նկատմամբ երկրում վատ վերաբերմունքի մասին՝ մասնավորապես նշելով, որ զոհերի ընտանիքի անդամներին չեն ցուցաբերում համապատասխան վերաբերմունք և չեն հարգում նրանց վիշտը: Տեղեկությունը հայտնում է  Արմենպրեսը։

Նա պատմել է, որ պատերազմի ընթացքում Յասամալ շրջանից մահացած իր ընկերներից Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատացել է, և շտապ օգնություն են կանչել:

«Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա: Մենք հեռախոսը վերցրած օպերատորին բացատրեցինք իրավիճակը: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 մանաթ, եթե ուզում եք գրանցենք ձեր կանչը: Ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից առանց ցավակցական որևէ խոսքի, հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի, ինչ է թե գումար չունի՞» ,- գրել է Յուսուբովը: