Արցախ
ԱՀ ՊՆ. Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։