«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ստորագրման պատրաստվող փաստաթուղթն է

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ստորագրման պատրաստվող փաստաթուղթն է

Այսօր` մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ 

Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել հայտարարություն` 2020թ–ի մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ-ի նկատմամբ ուժի կիրառման հետևանքով առաջացած իրավիճակում ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին։

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը մայիսի 19–ին ֆեյսբոէքի իր էջում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` այդ փաստաթղթում  «ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով»։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։