Քաղաքական
ԱԺ–ն հայտարարություն ընդունեց. ՀՀ-ն չի հանդուրժի ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ–ն այսօր գումարված արտահերթ նիստում ձայների 86 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարություն ընդունեց, որում մասնավորապես արձանագրել է, որ Հայաստանը ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցները Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,– ասված է հայտարարության մեջ։
Խորհրդարանականները հայտարարում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը: