Կարեվոր
Իշխանական կուսակցությունը ՍԴ երեք նոր դատավոր ընտրեց (ուղիղ)
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։
- ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայներ և ընտրվել ՍԴ դատավոր:
- ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը ստացել է 86, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:
- ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվել է Սդ դատավոր:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: