«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ալիևի հայտարարությունների և միջազգային փաստաթղթերի անհամապատասխանությունը

Ալիևի հայտարարությունների և միջազգային փաստաթղթերի անհամապատասխանությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքուն մշտապես քարոզում են քաղաքական թեզեր, որոնք քիչ կապ ունեն միջազգայնորեն ընդունված փաստաթղթերի և սկզբունքների հետ, գրում է Fip.am-ը: Դրանք հիմնականում ուղղված են Արցախյան հակամարտությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։

Օրինակ, երեկ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, որ «հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, քանի որ մեր տարածքները Հայաստանն է գրավել և այդ պատճառով բանակցությունները պետք է տարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Այնինչ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնք Արցախյան հակամարտության կողմ են ընդունում Արցախի հայությանը և կառավարությանը։ Մասնավորապես, 1994թ. մայիսի սկզբին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան հայտնի արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։

Հետո արդեն զինադադարի մասին ն փաստաթուղթ են ստորագրում երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։ Այսինքն, Ադրբեջանը փաստացի ճանաչել է ԼՂՀ կառավարությանը որպես հակամարտող կողմ՝ առանց որի անհնար էր հասնել հրադադարին։

Երկրորդ թեզը, որի մասին անընդհատ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, Հայաստանի՝ Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» դուրս գալու մասին հայտարարություններն են։  

1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերից ոչ մեկում չի խոսում Հայաստանի կողմից «գրավված տարածքների» մասին։ Ավելին, 822 բանաձևը հղում է կատարում Ղարաբաղի «տեղական հայկական զորքերին» (local Armenian forces), որոնք էլ իրենց վերահսկողության տակ են առել Քարվաճառի (Քելբաջար) շրջանը։ Այս երկու բանաձևեր էլ՝՝ 853 և 884, կոչ են անում Հայաստանին «օգտագործել իր ազդեցությունը» Ղարաբաղի իշխանությունների վրա՝ նախորդ բանաձևերին հետևելու համար։

Հետևաբար, Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությամբ կրկին խեղաթյուրվել են միջազգային փաստաթղթերում ներկայացված իրողությունները։ Ընդգծենք ևս մեկ անգամ, որ Հայաստանը որևէ երկրի տարածք չի գրավել և միջազգային փաստաթղթերով «մեղադրյալ» կողմ չէ, ինչպես փորձում է ներկայացնել պաշտոնական Բաքուն, եզրափակում է Fip.am-ը:

Հովհաննես Նազարեթյան