Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Նախիջևան։ Նա մասնակցել է Ջուլֆա-Օրդուբադ ավտոճանապարհի բացմանը։
APA գործակալությունը հաղորդում է, որ Ալիևը նաև ծանոթացել է Օրդուբադի երկաթուղային կայարանում ընթացող աշխատանքներին։
Ադրբեջանի նախագահն այսօր նաև բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Իսկ Հայաստանի հետ պետական սահմանին՝ Կուբաթլուի շրջանի տարածքում, նոր զորամաս է սկսել գործել, հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով պետական սահմանային ծառայությունը:
Նշվում է, որ զորամասի հիմնումն իրականացվում է ենթակառուցվածքի ստեղծման համար անհրաժեշտ համալիր միջոցառումների շրջանակներում՝ ռազմական անձնակազմի ծառայողական գործունեության բարելավման նպատակով: