«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ
Միջնորդները մի շարք հանդիպումներն են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ու հանդես եկել հայտարարությամբ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջին համատեղ հանդիպման ընթացքը, որն անցկացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսման առաջին տարելիցն է և ցավակցություն հայտնել երկու կողմերին մարդկային կորուստների համար: Համանախագահներն ընդգծել են, որ միայն համապարփակ բանաձևը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ:

Փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Հոգանը և տնօրեն Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղության գործընթացը` ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Նրանք ընդգծեցին Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատանքը համանախագահ երկրների հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհետ կորածների և ականազերծման վերաբերյալ ջանքերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը համանախագահների մասնակցությամբ, որից հետո միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցելԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները համատեղ հանդիպմանը հյուրընկալել են նաև երկու արտգործնախարարներին: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչԱնջեյ Կասպրշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման հատուկ կենտրոնացված միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլեր: Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից ձեռնարկվող կարևոր գործունեությանը և գործողությունների ամբողջ շրջանակին:

Սեպտեմբերի 24-ին համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ `վերջին մեկ տարվա իրենցջանքերն, այդ թվում` գործընթացի վերջին զարգացումները քննարկելու համար:

Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների այս առաջին հանդիպումը որպես երկու երկրների վճռականության նշան անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը վերսկսելու ուղղությամբ՝ միտված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` շարունակելու աշխատանքը կողմերի հետ` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներին` իրենց մանդատի շրջանակում»:

Ամերիկայի Ձայն