ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Հայաստան և Արցախ
ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր:
Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը , բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։
Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:
Հավելենք, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածվել է նաև Ադրբեջանի հետ կապված:
Իսկ Լեհաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:
«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին», - ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: