ԱՄՆ պետդեպ. ՀՀ Զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը
ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության սրումից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը։
«Մենք գիտենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում՝ խուսափել ցանկացած էսկալացիայից և բռնությունից։ Մենք հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետությունների զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը։ ԱՄՆ-ն վճռականորեն սատարում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Հայաստանում, մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոչ է արել տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով օրենքի գերակայության սկզբունքը։
Նա նաև ընդգծել է, որ պետդեպարտամենտն այն կարծիքին չէ, թե Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։