«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

 ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ 

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի  հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ 

Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում:

Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատնը ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրը։ 

Բանաձևը նաև մերժում է ցեղասպանության հերքման հետ ԱՄՆ կառավարության «ներգրավման կամ ասոցացման փորձերը» և «դրա ծագման խրախուսումն ու հասարակական ըմբռնումը»։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն