Հասարակություն
Ամուլսարում լարված իրավիճակ է (տեսանյութ, ուղիղ)
Ամուլսարում այս պահին լարված իրավիճակ է, ոստիկանության աշխատակիցները ճանապարհը ավտոշարասյունով փակած ցուցարարներին հոդորում են դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Ոստիկանները մի քանիսին բերման ենթարկեցին:
«Ամուլսար, միայն սար»,–բացականչում են ցուցարարները։
Այսօր առավոտյան ՀԲՃ-ն հաղորդագրություն է տարածել. «Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը: Երևանից ակտիվիստներն ավտոերթով մեկնեցին են դեպի Ամուլսար: