«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Անահիտ Օհանյան. Երբ պետության ղեկավարը հասարակության տրամադրությունը գնահատում է ջրային ցնցուղներով

Անահիտ Օհանյան. Երբ պետության ղեկավարը հասարակության տրամադրությունը գնահատում է ջրային ցնցուղներով

Նիկոլի մոտեցումը հիշեցնում է Բրեժնևյան պրոպագանդան, երբ ժողովրդի վիճակը չափում էին շքերթներով ու մանկական պարերով։
Երբ պետության ղեկավարը հասարակության տրամադրությունը փորձում է գնահատել ջրային ցնցուղներով ու արհեստական ուրախությամբ, իսկ իր քաղաքական ապագան հիմնավորում է մանկական ժպիտների կադրերով — դա այլևս վերլուծություն չէ, այլ շեղվածություն։

Պարոն մեծարգո, գուցե Վարդավառը շփոթեցրեց քեզ, բայց այդ ժպիտների տակ հազարավոր ընտանիքներ կան, որոնց որդիները քո թեթև ձեռքով  չվարդավառվեցին — նրանք գերեզմաններում են։

Վարդավառի աղմուկը չէ, որ ապացուցում է երկրում ամեն ինչ կարգին է։

Ճշմարիտ աղմուկը լռությունն է, այն  «լուռ աղմուկն» է ապացույցը.

Զավակ կորցրած մայրերի լռությունը, որ չի գոռում, բայց ճանկռում է երկինքը։

Միայնակ մնացած կանանց ու սիրած աղջիկների լռությունը, որ գիշերները խոսում է շիրիմների հետ։

Անհայր մնացած երեխաների լռությունը, որոնք դեռ չեն հասկացել, թե ինչու իրենց տունը սևազգեստ է:

Արցախի կորուստի լռությունը, որ գոռալու ուժ չունի, որովհետև գլխիկորություն է դարձել։

Ալիևի նվաստացումների լռությունը, որ ամեն օր խեղդում է մեր արժանապատվությունը։

Հայաստանի ծնկի գալու լռությունը, որ դու անվանում ես «խաղաղություն»։ Ու հենց այս վտանգավոր  լռության մեջ դու ապագա ես տեսնում։

Բայց այս լռության վերջում մի օր հնչելու է մի խոսք, որն ամենավտանգավորն է լինելու քո տեսակի համար
«Բավական  է»։

Իսկ ապագան չի եկել։
Ապագան գնացել է Ստեփանակերտով, Բերձորով, Շուշիով…

Անահիտ Օհանյան