Արցախ
Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Նիստում Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության թեման քննարկվում էր գրեթե երկու շաբաթ։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել էր, թե պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միայն այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանը հեռանա Ղարաբաղից: Վարդանյանի պաշտոնանկության շուրջ քննարկումներն ակտիվացան Փաշինյանի մյունխենյան հանդիպումներից հետո:
Պետական նախարարի պարտականությունները ստանձնելու է Արցախի գլխավոր դատախազը։