«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արցախցի մարզիկը հաղթել է ադրբեջանցուն

Արցախցի մարզիկը հաղթել է ադրբեջանցուն

Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարտարվեստների ասոցիացիան։

Մարզիչ Ալեքս Աղաբալյանը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։

Հայաստանի մուայթայի հավաքականը Արցախի հավաքականի հետ միասին 20 մարզիկներով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հուլիսի 1-4-ը անցկացվող մուայթայի առաջնությանը։

Իսկ Գերմանիայում ավարտվել է ֆուտբոլի պատանիների միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցել է նաև «Լեռնային Արցախ 06» թիմը: Պատանիները զբաղեցրել են երկրորդ տեղը և դարձել արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Լեռնային Արցախ» ակումբի տնօրեն Մհեր Ավանեսյանը։

«Մեր պատանիները խմբում զբաղեցրել են առաջին տեղը։ Սակայն եզրափակչում 1:0 հաշվով զիջել են Իսրայելի թիմին։ Ընդհանուր 6 խաղերից ունենք 5 հաղթանակ, 1 պարտություն, ինչն արդեն մեծ ձեռքբերում է։ Ամբողջ խաղի ընթացքում բոլորը հավաստիացնում էին, որ ամենալավը «Լեռնային Արցախ 06» թիմն է խաղում՝ ճկուն, գրագետ, կազմակերպված ու նպատակային»,- նշել է Ավանեսյանը։