«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արցախի ՄԻՊ. «Տհաճ է, բայց պետք է անդրադառնամ»

Արցախի ՄԻՊ. «Տհաճ է, բայց պետք է անդրադառնամ»

Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Տհաճ է, բայց պետք է անդրադառնամ․

Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։
«Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք ղարաբաղցիներից» «թուրք ղարաբաղցի» և նմանատիպ այլ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր։ Դատապարտելի է, որ ազգը պառակտող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են քաղաքական ուժերին սատարող իրական կամ կեղծ օգտատերերի կողմից։

Առավել դատապարտելի է, երբ նման անպատասխանատու հայտարարություններ հնչում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած քաղաքական գործչի կողմից՝ չգիտակցելով, կամ գուցե գիտակցելով իր խոսքի հանրայնությունն ու դրա թողած հետևանքները հանրության՝ այս պարագայում Արցախի հայության առանց այն էլ խոցելի հոգեբանական իրավիճակի վրա։

Արցախցին ոչ միայն կռվեց այս պատերազմում, այլև այսօր էլ ամեն օր պատասխանատվությամբ կատարում է Արցախը հայկական պահելու ծանր և արժանապատիվ առաքելությունը։ Ազատագրական պայքարի 30 տարվա ճանապարհին ողջ հայության հետ միասին, արցախցին ամեն օր երազել է մայր հայրենիքին միանալու մասին՝ իր մաշկի վրա տանելով պատերազմի մշտական վտանգի, միջազգային հանրությունից մեկուսացման ու անտեսման ծանր պայմանները ամենանվիրական գաղափարի՝ հայ մնալու համար։ 

Միանում եմ գործընկերոջս` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն ու հայհոյանքը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և խստիվ պահանջում զերծ մնալ արցախահայության արժանապատվությունը վիրավորելու, արցախցիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և պիտակավորելու դատապարտելի վարքագծից»։