«  Դեկտեմբեր 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արցախում Կաշենի հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի

Արցախում Կաշենի հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի

«Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը, հայտնում է Արցախի կառավարությունը:

Նշվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի էկոակտիվիստներ ներկայացող անձանց ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշել են դիմել միջազգային կազմակերպություններին՝ գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

«Բեյզ Մեթըլս» ընկերությունը Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործողն է, այն Արցախի խոշորագույն հարկատուներից է։

«Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար», - ասված է հայտարարության մեջ:

Նշենք՝Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել էին հանքեր մտնել, սակայն արցախցիների արգելքին էին հանդիպել:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։