Պաշտոնական
Արցախը մարտավարական նպատակով առաջնագծի որոշ ուղղություններում հետ է քաշել զորքերը
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը. նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է դրա հիմնական պատճառները:
«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։
Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,-նշել է Պողոսյանը։