«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գալոյան. Կասկածելի հանդիպում

Արման Գալոյան. Կասկածելի հանդիպում

Բակո Սահակյանը մայիսի 24-ին Սեփանակերտում ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Բայց այստեղ ինչն է կարեւոր.
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, նախկինում ՀՀԿ խորհրդի անդամ Հրայր Թովմասյանն Արցախ է մեկնել, երբ այս օրերին դատաիրավական ոլորտի շուրջ Հայաստանում լրջագույն իրադարձություններ են ընթանում։ 
Մասնավորապես, հայտնի է, որ Մարտիի 1-ի քրեական գործը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, առաջին ատյանի դատարանը կասեցրել է եւ ուղարկել ՍԴ՝ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար: Հիմա գործը ՍԴ-ում նախապատրաստական փուլում է:

Ու այս ամենի համատեքստում մեղմ ասած տարօրինակ է (եթե չասեմ կասկածելի), որ այդ գործը քննելուց առաջ Հրայր Թովմասյանը մեկնել Արցախ: Ավելին նա հանդիպել է մեկին, որի անձնական երաշխավորությամբ նաեւ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, իսկ կատարվածն ալեկոծեց Հայաստանի քաղաքական կյանքը։

Արման Գալոյան