«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արման Թաթոյան. Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան

Արման Թաթոյան. Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան

Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:

Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թ´ ներքին, թե արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան