«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Հեղափոխությունը մնաց հրապարակում․ ոչ՛ դատարան հասավ, ո՛չ դատախազություն (տեսանյութ)

Արմեն Խաչատրյան. Հեղափոխությունը մնաց հրապարակում․ ոչ՛ դատարան հասավ, ո՛չ դատախազություն (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել այնպիսի վարկանիշ և ժողովրդականություն, որպեսզի կարողանար փողոցում որևէ քաղաքական գործընթաց իրականացնել։ Անգամ նախագահի աթոռը զբաղեցնելու ժամանակ նա երբևէ չի ունեցել որևէ ժողովրդական աջակցություն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

 – Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության կառավարումից 2 տարի է անցել։ Հարուցված քրեական գործերից որևէ մեկով մինչև օրս չկա դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Սա նորմա՞լ է, և այս ու այլ խնդիրներ արդյո՞ք չեն կարող բերել մի իրավիճակի, երբ հեղափոխությանը մասնակցած բնակչությունը հակազդեցություն ցույց տա գործող իշխանությանը։

 – Ինչպես ասում են՝ եկանք, հասանք տեղ։ Իսկապես հեղափոխությունը մնաց Հանրապետության հրապարակում․ ոչ՛ դատարան հասավ, ո՛չ Դատախազություն։ Ես չեմ ուզում անձնավորված խոսենք, ուզում եմ համակարգային խոսենք։ Այսօր, գուցե, 20 դատախազ փոխվի, բայց այդ համակարգը մնաց այդպիսին։ Երբ դատաիրավական համակարգի մասին խոսում ենք, պիտի արդարության վերականգնման հայեցակարգով մոտենանք դրան։ Արդյո՞ք վերականգնվեց արդարությունը մեր երկրում հեղափոխությունից հետո։ Մարտի 1-ի հարյուրավոր քաղբանտարկյալներից դեռևս արդարացվել է 15 մարդ։ Ես պետական կառավարման կամ իրավապահ համակարգում չեմ տեսնում անարդարությունը հաղթահարելու ջանքը։ Բոլորս նախկիններին միասին մերժեցինք, ուրախացանք, շամպայնը խմեցինք, շնորհավորեցինք, հիմա սպասում ենք, որ Մարտի 1-ի միջոցով իշխանության եկած քաղաքական ուժի զոհերը ռեաբիլիտացվեն։ Այդ ռեաբիլիտացիան չի գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում