Արշալույս Մղդեսյան. «Լևոն Տեր-Պետրոսյանից աչոտ ուզողներին ասեմ...»
Մթի, ցրտի ու բոկոտն մանկության համար Տեր-Պետրոսյանից աչոտ ուզողներին ասեմ։
Այդ տարիներին ապրել եմ Վրաստանում՝ Ջավախքում։ Նույն խառը, հլա ավելի բեթար վիճակն էր՝ մի կողմից քաղաքացիական պատերազմ ու անիշխանություն, մյուս կողմից պատերազմ Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար կամ հետ։
Մինչեւ 1999 թ․ լույս չկար, մայլա-մայլա ինքնակազմակերպվել, դվիժոկ էինք միացնում, որ երեկոյան 6-12 մարդկանց տները լույս լինի։ Ջրի հերթեր, թալան ու այսպես։
Այդ ընթացքում Վրաստանը կորցրեց տարածքներ, իսկ Հայաստանը հաղթեց պատերազմում։ Վրաստանում մինչեւ 1999 թ լույս չկար նորմալ, Հայաստանում Ատոմակայանն աշխատեց արդեն 1995 թ-ին։
Բայց վրացիքից ոչ մեկ գրեթե չանվանեց Շեվարնաձեի կամ դրանից առաջ Գամսախուրդիայի կառավարման տարիները «մթի ու ցրտի» ժամանակ, իսկ մենք խաղալիք կորցրած, խռոված երեխու նման հիշեցնում ենք դրա մասին ամեն օր։