Կարեվոր
Արտակարգ դրության նոր կանոնները
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակել է մայիսի 18–ից ուժի մեջ մտնող արտակարգ դրության նոր կանոններն ու պահանջները։
Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։
Մասնավորապես՝
- Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
- Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:
- Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
- Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:
- Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
- Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
- Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն` մանկապարտեզները կկարողանան գործել:
Կանոններ
- Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
- Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
- Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:
Ամբողջական՝ ԱՅՍՏԵՂ
Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի իր նիստում որոշում ընդունեց Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը երկարացնել մեկ ամսով` մինչև հունիսի 13–ը։