Կարեվոր
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով. սահմանափակումները մեղմացվել են
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։
- Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:
- Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։
- Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։
- Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։
- Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը վերացվում է, դիմակը պարտադիր կլինի տրանսպորտում, այդ թվում` տաքսիում:
- Հանրային բաց տարածքներում դիմակը պարտադիր է, սակայն բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում այդ պահանջը չի գործի:
- Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա:
- Ռեստորանային երգիչներին իրավունք կտրվի աշխատել, բայց միայն ռեստորանների բացօթյա տարածքներում։
Նշենք, որ արտակարգ դրության եղմացված կարգը կգործի օգոստոսի 15-ից՝ Պարետի կողմից հստակ կանոնները սահմանելուց հետո։