«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արթուր Սաքունց. Մի հատ միամիտ հարց

Արթուր Սաքունց. Մի հատ միամիտ հարց

Մի հատ միամիտ հարց

ԱԱԾ֊ն նախորդ համակարգային կոռուպցիոն իշխանության ժամանակ զե՞րծ է եղել կոռուպցիոն սխեմաներից, թե ոչ։

Աբսուրդի ժանրից կլիներ պնդումը, թե բյուրեղյա մաքրությամբ և երկաթյա սրտով դիմադրել են և պայքարել են կոռուպցիայի դեմ, չեն կատարել կոռուպցիոն հանձնարարություններ։

Ավելին, բազմաթիվ տեղեկություններ, ահազանգեր են եղել ԱԱԾ֊ի տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց կողմից թե քրեական ու կոռուպցիոն հանցագործությունների, թե ապօրինի հարստացման փաստերի մասին։

Այդ դեպքում, ինչպես է ստացվում, որ մինչ այժմ որևէ կոռեւպցիոն սխեմա չի բացահայտվել ԱԱԾ֊ի ներսում, մինչ այժմ ԱԱԾ֊ի որևէ պաշտոնատար անձի նկատմամբ մինչ այժմ գեթ մեկ քրեական գործ չի հարուցվել։

Անձեռնմխելիների կաստա՞ է, թե ինչպես։

Թե ոստիկանությունում, թե քննչական մարմիններում, թե պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։

Գուց, ԱԱԾ֊ն հրապարակային դասախոսություններ ներկայացնի կամ կազմակերպի հանրության լայն շրջանակների համար "Ինչպես զերծ մնալ կոռուօցիոն հանցագործություններից, համակարգային կոռուպցիոն կառավարման պայմաններում, և միաժամանակ մնքլ այդ կոռուպցիոն իշխանության հենասյուներից մեկը" թեմաներով իրազեկումներ։

Կարծում եմ շատ "անգնահատելի փորձը" ուսանելի կլինի բոլոր պետական կառույցների համար։

Սպասենք առաջին դասախոսությանը։

Արթուր Սաքունց